ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հելոուինը դիվային միջոցառում է

Հելոուինը դիվային միջոցառում է
20.10.2024 | 13:42

Դա սատանայի տոնն է։

ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված սատանայի եկեղեցին հելոուինը պաշտոնապես հռչակել է որպես իր գլխավոր տոն, որն ավարտվում է սև ծիսակատարությամբ։

Halloween- ի օրը համարվում է բոլոր սատանայապաշտական ուղղությունների պաշտամունքի և ծիսակատարությունների օր։ Այն մարդը, որը գիտակցաբար կամ անգիտակցաբար մտնում է Halloween- ի խաղի մեջ, ընդունում է սատանայի խաղի կանոնները։

Այդ տոնով չարը մարդկանց համար վերածվում է սովորական երևույթի։ Մահը, արատները, արյունը, վերքերը ներկայացվում են զվարճանքի տեսքով։

Փառաբանվում է անճոռնիությունը. որքան սարսափելի և տգեղ լինի հագուստը, այնքան ավելի լավ:

Փորձում են ցույց տալ չարի անպատժելիությունը. հանեցինք հագուստները, ամեն ինչ կարգին է, նորից կհանդիպենք։

Փառաբանվում են մութ ուժերը։

Այդ օրը աշխարհում ինքնասպանությունների թվի թռիչքաձև աճ է նկատվում։

Գովաբանվում է այն, ինչ Աստված գարշելի է համարում:

Լույսն ու խավարը, բարին ու չարը միավորելու փորձ է, խաղ չար ոգիների հետ։

Քրիստոնյաները չեն նշում հելոուինը և ոչ մի մասնակցություն չեն ունենում այդ սատանայական միջոցառմանը։ Եթե քրիստոնյաները դրա մեջ ինչ-որ զվարճալի բան են գտնում, դա արդեն սարսափելի է: Դա վկայում է այն մասին, որ մարդը չունի Տիրոջը լիովին նվիրված սիրտ:

Այդ օրը մարդիկ հագնում են վհուկների, սատանայի, մահվան, զոմբիների, կմախքների զգեստներ, արյունը նմանակող զգեստներ: Ի՞նչը կարող է զվարճալի լինել դրանում:

Սատանայի եկեղեցու հիմնադիր Անտոն Լավեյն ասել է. «Ես ուրախ եմ, որ քրիստոնյա ծնողները թույլ են տալիս իրենց երեխաներին տարվա մեջ գոնե մեկ գիշեր երկրպագել սատանային: Բարի գալուստ Հելոուին»։

Մարդի՛կ, հասկացե՛ք, երբ խավարի մեջ ուրախություն եք գտնում, դուք այդպիսով դևերին ձեր կյանք եք թողնում:

Մի՛ մասնակցեք խավարի գործերին և այդպես մի՛ հագցրեք ձեր երեխաներին: Դա դիվային միջոցառում է:

Հետևե՛ք Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Տիրոջը։ Որովհետև իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ, կախարդ կամ անմաքուր, կամ կռապաշտ ժառանգություն չունի Քրիստոսի և Աստծո Արքայությունում... հետևաբար, մի՛ եղեք նրանց հանցակիցը...

«Դուք մի ժամանակ խավար էիք, իսկ այժմ՝ լույսի որդիներ եք։ Եղեք լույսի որդիների պես...»( Եփեսացիս 5:5, 7-8), հետևեք Սուրբի օրինակին, Ով կանչեց ձեզ, սուրբ եղեք ձեր բոլոր գործերում... (Ա Պետրոս 1.15)

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի պաշտոնական/ Nor Nork Surb St. Sargis Church

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6244

Մեկնաբանություններ